«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Լուծարվել է ազգային արխիվի իջևանյան մասնաճյուղը

Լուծարվել է ազգային արխիվի իջևանյան մասնաճյուղը
09.04.2025 | 09:23

Իջևան քաղաքի բնակիչներից բողոք եմ ստացել, որ Իջևանում Հայաստանի ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղը լուծարվել է: Իջևան խոշոր համայնքի բնակիչները արխիվից խորհրդատվություն, տեղեկանք ստանալու համար ստիպված են 34 կմ ճանապարհ կտրել, հասնել Դիլիջան կամ ավելի հեռու՝ Վանաձոր։ Իջևան քաղաքում՝ «Հայփոստի» շենքի առաջին հարկում, սոցիալական տարբեր ծառայություններ մատուցող աշխատողների շարքում նաև ազգային արխիվի աշխատող կար, ով քաղաքացիներից դիմումներ էր ընդունում, սակայն մի քանի ամիս առաջ նրան ազատել են աշխատանքից, այդ ծառայությունն այլևս չի գործում։ Իջևանի բնակիչները նաև մտավախություն հայտնեցին,որ արխիվը Իջևանից Վանաձոր տեղափոխելուց հետո արխիվային փաստաթղթեր կարող են կորչել։ Այս խնդիրների վերաբերյալ հեռախոսազրույց ունեցա ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանըի հետ։ Նա հայտնեց, որ 2021թվականին կառավարության որոշմամբ ազգային արխիվի մի քանի մարզային մասնաճյուղեր, այդ թվում՝ Տավուշինը, լուծարվել են, Իջևանում արխիվը գտնվում էր շենքային ոչ բարվոք պայմաններում, տարածքը վարձակալությամբ էր վերցված։ Հ․ Հովհաննիսյանն ասաց, որ Վանաձորում արխիվային փաստաթղթերը շենքային լավ պայմաներում, հուսալի են պահպանվում, հավելեց, որ Տավուշի սահմանամերձ Բերդ և Նոյեմբերյան համայնքներում արխիվի ծառայությունը գործում է։ Նա հայտնեց նաև, որ Իջևան համայնքի բնակիչները կարող են համացանցի միջոցով օգտվել արխիվի ծառայությունից, էլեկտրոնային նամակով արխիվային փաստաթղթերի պահանջ ներկայացնել, համապատասխան վճար մուծելով՝ ստանալ «Հայփոստի» միջոցով, ծրարով, իրենք մտադիր են ավելի ընդլայնել համագործակցությունը «Հայփոստի» հետ: Հ․Հովհաննիսյանը բարյացակամ ձևով հարցերիս պատասխանեց, պարզաբանումներ արեց, սակայն Ազգային արխիվի ծառայությունների կարիք ունեցող իջևանցիների մեջ քիչ չեն տարեց մարդիկ, ովքեր չեն կարողանում օգտվել համացանցից, նրանց մնում է ժամանակ և գումար ծախսելով Իջևանից հասնել Դիլիջան, Վանաձոր։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3620

Մեկնաբանություններ